Արդեն իսկապես ամոթ է. ավագանու անդամը՝ Լիլիթ Մակունցին եւ Հայկ Մարությանին

Երեւանի քաղաքապետարանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում քննադատել է Մշակույթի նախարարի պաշտոնակատարի եւ քաղաքապետարանի պաշտոնյաների արդարացումները Արամի 23 հասցեում պատմական հուշարձան շենքի պատի փլուզման առնչությամբ։

«Քաղաքային իշխանության ԱԼԻԲԻՆ․․․

Մարդու համբերությունն էլ չափ ու սահման ունի․․․ Արդեն անտանելի է դառնում «թողեք, թող աշխատեն» արտահայտությունը։ Ամիսներ են անցել, սակայն երբ մատնանշում ես ամենապրիմիտիվ խնդրին, որի լուծման համար որևէ լուրջ ռեսուրս պետք չէ, ասում են՝ դեռ նոր են, թողեք, թող աշխատեն։ Ի դեպ, քաղաքային իշխանությունն այս ամիսներին տարված է հիմնականում քանդելով, ոչ թե կառուցելով։ Աշխատում են․․․ Ինչն էլ իրենք չեն քանդում, ինքնուրույն է քանդվում՝ անտարբերության հետևանքով, ինչպես օրինակ Արամի 23 հասցեում գտնվող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքը, որը պատմամշակութային հուշարձան է․․․ Նախկին Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն էլ ասում է՝ թե բա ժառանգություն ենք ստացել։ Տիկի՛ն, դուք 8 ամիս նախարար եք եղել, և խնդիրն օրհասական է եղել։ Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել։ Քաղաքապետի մասին չեմ էլ խոսում․․․

Ու խնդիրն այն է, որ ինչը «ձեռք չի տալիս», ասում են ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ենք ստացել։ Այս նախադասությունը ամեն օր հատուկ չափաքանակով քաղաքապետարանում տալիս են՝ օրը մի քանի անգամ։ Արդեն զավեշտալի է։ Արդեն իսկապես ամոթ է։ Դեռ որքա՞ն ժամանակ պետք է անգործությունն արդարացվի ժառանգություն ստանալով։

Իսկ դու ունե՞ս ալիբի…»,– գրել է ավագանու անդամը։

Հիշեցնենք, որ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որ բոլոր կառույցներն էլ իրենց լիազորությունների շրջանակում փորձեցին անել հնարավորը, որպեսզի Արամի 23-ի շենքը պահպանվի, բայց ստացել են վատ ժառանգություն՝ խճճված խնդիրներով։

Քաղաքային իշխանության ԱԼԻԲԻՆ․․․ Մարդու համբերությունն էլ չափ ու սահման ունի․․․ Արդեն անտանելի է դառնում «թողեք, թող…

Опубликовано Թեհմինա Վարդանյան Воскресенье, 13 января 2019 г.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *