Ուշագրավ վիճակ։ Հրազդանում կարգելվի կարճ շրջազգեստ կրելը

ԵՐԵՎԱՆ – Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը որոշում է կայացրել ևս մեկ քայլով բարձրացնել քաղաքի բարոյական կերպարը

Այսուհետ Հրազդանում 35 տարեկանից ցածր չամուսնացած կանանց կարգելվի քայլել քաղաքի կենտրոնում կրելով կարճ շրջազգեստ։ Քայլը նպատակ ունի կարգավորել քաղաքի հայուհու բարոյահոգեբանական կերպարը։

«Որոշումը կայացնելիս հաշվի եմ առել քաղաքացու շահը։ Ոչ բոլորինը իհարկե, բայց գիշերային ակումբները փակելուց հետո սենց մի որոշում ուզվում էր», — նշեց Միքայելյանը։

Քաղաքապետը վստահ է, որ երկրում չի կարող լինել տնտեսական հեղափոխություն, եթե չլուծվեն առաջնային կարևորության խնդիրները. «Շատ հրազդանցիներ պարզապես չեն կարողանա կենտրոնանալ աշխատանքի վրա»։

Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է արել հրազդանցիներին զանգվածային բռնությունների և տեռոռի մեթոդով ազդել քաղաքապետի որոշումների ընդունման վրա։

սկզբնաղբյուր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *