Ես իմ մեջ բանաձեւ ունեմ, թե մեր երկրի իրավիճակը երբ կարող է լիարժեք փոխվել. Նիկոլ Փաշինյան

Մեր երկրում տասնյակ հազարավոր ավտոմեքենաների կարկասներ կան եւ դա շատ լուրջ խնդիր է: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, կառավարության նիստում էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներմուծումը ավելացված արժեքի հարկից մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը ազատելու նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես իմ մեջ բանաձեւ ունեմ, որ մեր երկրի իրավիճակը կարող է լիարժեք փոխվել, եթե երեք բանից կարողանանք ազատվել: Մեկը՝ աղբը, որ ամենուրեք է, երկրորդը՝ «բուտկաներն» են, որ չգիտես ում կողմից երբ տեղադրված են ամենուրեք, եւ երրորդը ավտոմեքենաների կարկասներն են, որոնք տասնյակ տարիներ շարունակ մարդիկ իրենց բակում պահում են», – ասաց նա:

«Եթե մենք կարողանանք այս հարցը լուծել վիզուալ մակարդակում, դա կնշանակի, որ մեր երկրում ահռելի փոփոխություններ են տեղի ունեցել»,-իր խոսքն ամփոփեց վարչապետը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *